Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում

Մայիս 22,2013 16:24 Share

Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը:

Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալը, մշակութային գործիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել