Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների…»

Մայիս 29,2013 13:49

Այսօր քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով

Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններին, ասաց,որ ռուսահայերի լոբբիստական կառույցներին առաջարկ ունի Հայաստանի Հանրապետոթյան եւ հայաստանցիների շահերը լոբբինգ անելու մասին:

«Մեր հայրենիքը մասնատվել է ռուս-թուրքական դաշինքով եւ աշխարհում չկա որեւէ պայմանագիր, ըստ որի` երկիրը թալանում են առանց այդ ժողովրդի կամքը հարցնելու: Սա՝ ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների»:

Շիրինյանի խոսքով` ինքը Ռուսաստանի դեմ ոչինչ չունի, բայց Կուրղինյանը խոսում է Եվրոպայի արժեհամակարգի անկման մասին, սակայն եթե Ռուսաստանն այդքան բարոյական է` «Առաջարկում եմ, դե եկեք օգնեք մեզ: Թող աշխատեն մեր հայրենիքի համար, եւ ոչ թե Ռուսաստանի աչք մտնելու»:

Շիրինյանը նաեւ կոչ արեց ԶԼՄ-ներին՝ անդրադառնալ խնդրի էությանը, ոչ թե հայտարարություններին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031