Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը կիսատ-պռատ է իրականացել եւ պետք է շարունակվի. Լեւոն Շիրինյան

Մայիս 14,2026 14:12 Share

«Ես մի տագնապ ունեմ՝ հանկարծ չվերականգնվի ԱԺ-ի այն կառուցվածքը, որը գոյություն ունի այսօր Հայաստանում: Մի կողմից ՔՊ-ն իր մեծամասնությամբ, վարչապետի կայուն քաղաքական հենարանով, մյուս կողմից՝ ռուսական սեգմենտը: Բերեք իրերն իրենց անունով կոչենք: Այն դաշինք-մաշինքները, որ ասում եք` դա Ռուսաստանի շահերի արտացոլման, Հայաստանի գողապետական շրջանի քրեաօլիգարխիկ մի կառույց է, իրական իմաստով, եթե դուք նկատի ունենաք կլասիկ քաղաքականությունը, դա քաղաքական կառույց չէ… Այդ բոլոր խմբակցությունների վրա քրեական գործ կա»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասաց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության լիդեր Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով մյուս ուժերին:

«Հեղափոխությունը կիսատ-պռատ է իրականացել եւ արմատական ռեֆորմների տեսանկյունից անպայման պետք է շարունակվի: Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ դուք կարողանաք թուրքի, ռուսի, պարսիկի, ադրբեջանցու, Ալիեւների հետ լեզու գտնել, այդ բոլորը ճիշտ է, հնարավոր է, բայց դա գործի չնչին մասն է միայն: Եթե մենք չունենանք գերարդիական պետություն՝ իր կառուցվածքով, զինված ուժեր՝ժամանակակից մարտարվեստի տիրապետող եւ գերժամանակակից զենքով զինված, իմացեք, որ մենք ապագա չունենք»,-ի թիվս այլնի՝ նշեց Լեւոն Շիրինյանը:

 Հավելենք, որ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության քվեաթերթիկի համարն է 12-ը: Կուսակցությունը հայտարարում է, որ համադրում է մեր դարավոր արժեքները 21-րդ դարի հնարավորությունների հետ, չի խոստանում, այլ կառուցում է թվային արդարություն:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031