Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրեց Արթուրին

Հունիս 01,2013 10:17

Aravot.am-ը 22.10.2012թ-ին տեղեկացրել էր «Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

Ըստ նախնական տեղեկատվության, Ավան վարչական շրջանի Նարեկացի 42 շենքի բնակիչ 35-ամյա Արթուր Խաչատրյանը մուտք էր գործել «Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակ, որպեսզի նույն տաքսի ծառայության վարորդ Գոռ Պետրոսյանից պահանջի իր պարտքը: Այն կազմել էր երեք միլիոն դրամ:

Մեղադրանքի կողմի պնդմամբ, Արթուր Խաչատրյանը վեճի ժամանակ ձեռքերով հարվածել էր պարտքատեր վարորդին ` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառվել էր միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Անցյալ տարվա հոկտեմբերի 19-ից քրեական գործը գտնվում էր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

Արթուր Խաչատրյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալաըի անդամ Լիպարիտ Սիմոնյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ երեկ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արմեն Վարդապետյան/ Արթուր Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում/դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառել/ ճանաչեց անմեղ եւ արդարացրեց:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930