Լրահոս
Օրվա լրահոսը

Analitika. «Լարիսա Սկորիկ. Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է»

Հունիս 11,2013 20:41

Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկն, ասել է, որ ինքն անձամբ վաղուց է սպասել դրան:

«Համոզված եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – ասել է Լարիսա Սկորիկը «Անալիտիկա» լրատվականին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ այն փաստը, որ օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական ուժերի անդամներ են, ցույց է տալիս, որ հարցի կարեւորության մասին առավելագույն ընկալում կա:

«Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է, որպեսզի այն կանխվի ապագայում: Պատմության դասերը չի կարելի անտեսել: Չէ որ այդ ծանր օրերին գտնվում էին մարդասեր անձիք, որոնք հայ երեխաներին կոտորածներից փրկելու համար վերցնում էին թուրքական ընտանիքներ, դա էլ է եղել ու դա էլ պետք չէ մոռանալ»:

Ռադայում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը գրանցվել է հունիսի 6-ին: Համար 2254 oրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը  եւ Արսեն Ավագովը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930