Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Կարո՞ղ է այսօր էս երկրի նախագահը Վազգեն Սարգսյանն է»

Հունիս 14,2013 22:01

Արամ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին հեգնում է, որ եթե ինքը գոյություն չի ունեցել, ուրեմն այո, Սուրեն Խաչատրյանին պաշտպանել է Վազգեն Սարգսյանը

Օրերս Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում Գորիսի քաղաքապետարանի վրա Սուրեն Խաչատրյանի զինված հարձակման միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ Վազգեն Սարգսյանն այսպես ասած թեւերը փռել է Սուրեն Խաչատրյանի վրա, երբ ինքը պաշտպանության նախարար էր. «Ես այդ ժամանակ ասեցի Լիսկային, որ պետք է 3 ամսով գնաս ռազմաճակատ՝ Ղարաբաղ, որպես տույժ: Հետո Վազգեն Սարգսյանը խնդրեց, որ մի ամիս հետաձգեմ, մի ամիս հետո եկավ էլի մի ամիս խնդրեց, հետո մոռացվեց այդ, այդպես էլ գնաց: Ես Սուրեն Խաչատրյանին ասացի, որ ինքը գնա Ղարաբաղ ռազմաճակատ, որ մեղքը քավի, բայց Վազգեն Սարգսյանը խնդրեց: Մի անգամ խնդրեց, երկրորդ անգամ խնդրեց, երրորդ անգամ ես արդեն պատերազմի ժամանակ ազատվեցի 93-ին»: 

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանն այս առնչությամբ Վազգեն Մանուկյանին պատասխանեց. «Որ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար էր եւ պիտի իր լիազորությունները կատարեր, ինչի համար բյուջեից հատկացվում էր ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ մեկ ուրիշի ասելով, որ որպես պատժամիջոց էր Ղարաբաղն ընտրել…Ղարաբաղ գնալը պատիժ չէր, դա պատիվ էր, որ մարդը պիտի Ղարաբաղ գնա: Այնպես որ տպավորությունս այն է, որ Վազգեն Սարգսյանի բացակայության պարագայում մեկն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանին Վազգենը բերեց, Սուրեն Խաչատրյանին Վազգենը պաշտպանեց, կարո՞ղ է այսօր էս երկրի նախագահը Վազգեն Սարգսյանն է: Այս երկիրն ուրիշ նախագահներ չի՞ ունեցել, խնդիրներն ամբողջությամբ լուծել է Վազգեն Սարգսյա՞նը: Եթե դա այդպես է, եթե այդ նախագահներն ընդունում են, որ դա այդպես է, այդ պաշտոնյաներն ընդունում են, որ իրենք գոյություն չունեին եւ բոլոր խնդիրները լուծողը Վազգեն Սարգսյանն էր, այդ դեպքում ես կողմ եմ` այո’»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Այո,Ձեր ասած՝ ,,էս երկրի,, նախագահի պոստը մինչ օրս բռնազավթած է Վազգեն Սարգսյանի անհեռատեսության, միգուցե և՝ քաղաքական տհասության հետևանքով:Նա ինքն ու երջանկահիշատակ՝ Հայոց ողջ պատմության ժամանակահատվածի լավերից լավագույն առաջնորդ Կարեն ԴեմիրՃյանը նահատակվեցին այդ ,,քաղաքականության,, արդյունքում:Մենք դեռ երկար ենք ,,ճաշակելու,, Վազգեն Սարգսյանի վարած քաղաքականության դառը պտուղները…
    Հայաստանի ազատագրումը օտար զավթիչների լծից օրհասական խնդիր է,և Դուք,փոխանակ ինչ որ ձևով մասնակցելու ու գոնե մի կերպ փոխհատուցելու Ձեր եղբոր սխալի հետևանքով երկիրը կործանուման եզրին հասցրած ոոբոսերժական ավազակախմբից ազատագրելու գործընթացին՝ լծվել եք նրանց ազգակործան գործունեությունը խուճուճ-մուճուճ ձևերով արդարացնելու ու միացյալ ընդդիմություն ձևավորելը պարբերաբար վիժեցնելու գործին:Ուշքի եկեք:

  2. ԿՈՊ says:

    Համլետին
    Հարգելի Համլետ, չգիտեմ քո տարիքը, բայց կուզեմ հիշեցնել, որ նմանը միշտ իր նմանին է գտնում համագործակցելու համար: 90-ականների չբացահայտված սպանությունները մինչեվ Հոկտեմբերի 27` Արթուր Մկրտչյան… Ղանդիլյան… Յուզբաշյան… Դեմիրճյանի ժամանակ նկարիչ Մինաս…Մտածիր այս մասին, պատմությունը միշտ կրկնվում է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930