Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը պնդում է՝ ընդդիմությունը իշխանությանը կարմիր քարտ է ցույց տվել

Հունիս 15,2013 17:41

«Բոլոր նրանք, որոնք ասում են, որ նախագահական ընտրություններին ժողովուրդը ոչինչ չստացավ եւ ինչ-որ մի տեղ պարտվեցինք , նրանք այսօր խուճապի մեջ են: Նրանք, որոնք ասում են, որ այսօր ընդդիմություն չկա, եւ իշխանությունը ստիպված  ընդդիմություն պետք է դառնա, նրանք հասկանում են, որ ընդդիմությունը նրանց կարմիր քարտ է ներկայացրել»,- այսօր գրողների միության շենքում «Ժառանգության» անդամների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով նախօրեին ՎՊ-ի հրապարակած պետբյուջեի չարաշահումների վերաբերյալ հաշվետվությանը, պարոն Հակոբյանն ասաց, «Կրկնվեց այն, ինչ ասվել էր, բայց  քանի որ այս տարի սոցիալական վիճակը շատ ավելի լարված է, իշխանությունները փորձում, տարբերակներից մեկը՝ լուծումներ  գտնել նման հաշվետվություններ ներկայացնելով»;

 

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ հաշվետվությունից հետո ներքաղաքական դաշտը չպետք է շարունակի ապրել այնպես, ինչպես մինչ այդ հաշվետվությունն էր կամ  մինչեւ  նախագահական ընտրությունները: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի գործազուրկ, օրենքով չպաշտպանված մարդը, ու քանի դեռ այդ մարդը չի կարողացել ոտքի կանգնել, չենք կարող ոչ Հայաստան պաշտպանել, ոչ ցեղասպանության համար կռիվ տալ, ոչ էլ գազի վճարումներ կատարել»:

Պարոն Հակոբյանը նաեւ ասաց, որ ժողովրդի ցասումը մեծանում է, բայց իրենք չեն  ցանկանում, որ այդ ցասումը  սոցիալական բունտի վերածվի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930