Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան կժամանի Նիկոլայ Պատրուշեւը

Հունիս 22,2013 16:49

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային անվտանգության խորհրդից տեղեկացանք, որ պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանության մարմինների եւ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախատեսված է Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930