Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսել Գիսլերի «Ռոզի» ֆիլմը մեծ աշխուժություն է առաջացրել Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում

Հունիս 26,2013 13:13

Շվեյցարացի ռեժիսոր Մարսել Գիսլերի «Ռոզի» ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է ստացել Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ներկայացված է հիմնական մրցութային ծրագրում:

Թերեւս աշխույժ խոսակցությունների պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ֆիլմի գլխավոր հերոսը  40-ամյա Լորենց Մերանն է, ով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:

Ֆիլմի հերոսը ստիպված է թողնել Բեռլինն ու մեկնել արեւելյան Շվեյցարիայում գտնվող իր ծննդավայրն, որտեղ պետք է հոգ տանի հիվանդ մոր՝  Ռոզիի մասին: Հասնելով հայրական տուն՝ 40-ամյա գրողը հասկանում է, որ մայրը սիրում է ակտիվ կյանք վարել եւ չի հետեւում բժիշկների խորհուրդներին: Ռոզին, հակառակ բժիշկների հորդորների, շարունակում է ծխել ու խմել:

Ժամանակի ընթացքում Լորենցը գիտակցում է, որ միջին տարիքի ճգնաժամի մեջ է եւ ընտանիքի անդամների ճնշումների ներքո բացում է երկար տարիներ պահած գաղտնիքը:

Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմին նվիրված  ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆիլմի ռեժիսորը՝ Մարսել Գիսլերը, պարզաբանել է. «Իմ ֆիլմը մարդկանց մի քանի սերունդների մասին է, որոնք տարբեր վերաբերմունք ունեն հոմոսեքսուալիզմի նկատմամբ: Ավագ սերունդն ավելի զգուշավոր է, իսկ երիտասարդները հայտարարում են իրնեց իրավունքների մասին եւ պատրաստ են պայքարել դրանց համար: Իմ ֆիլմը ծերության, այն հասարակության մասին է, որը խուսափում է միասնականությունից եւ համագործակցությունից: Իմ ֆիլմն այն մասին է, որ երեխաները պարտավոր են օգնել իրենց ծնողներին: Եթե դուք ինձ հարցնենք՝ ինչո՞ւ է իմ պատմության հերոսներից մեկը հոմոսեքսուալ, ես կպատասխանեմ՝ իսկ ինչո՞ւ ոչ»:

Հարկ է նշել, որ «Ռոզի» ֆիլմը Գիսլերի՝  1998 թվականից հետո մինչ այժմ տեւած ընդմիջումից հետո առաջին ֆիլմն է:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930