Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Հոլիվուդում» մշակույթի տունն ավերված է

Հունիս 27,2013 21:49

Տավուշի մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 11 կմ հեռավորությամբ է գտնվում  Խաշթառակ գյուղը: Այն կոչում են «Հայկական Հոլիվուդ», որովհետեւ այնտեղ են նկարահանվել «Հայֆիլմի» շուրջ մեկ տասնյակ կինոնկարներ, այդ թվում՝ «Մենք ենք, մեր սարերը»: Խաշթառակի բնակիչները մեզ դժգոհել էին, որ գյուղի տների մեկ երրորդի դռները փակ են: Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը մեզ հայտնեց, որ դա չափազանցված է, Խաշթառակում 15-20 տուն կա, որոնց դռները կողպված են: Դրանց տերերը դեռ խորհրդային տարիներին մահացել են, նրանց ժառանգները Ռուսաստանում կամ Երեւանում են բնակվում: Գյուղում տներ կան, որոնցում միայն ծեր ամուսիններ են:

Համայնքի ղեկավարի խոսքերով՝ վերջին տարիներին Խաշթառակում շատ բան է արվել բնակիչների կենսապայմանները բարելավվելու համար՝ բնակավայրը գազաֆիկացվել է, մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհը ասֆալտապատվել, նորոգվել են Խաշթառակի ոռոգման մայր ջրանցքը եւ բժշկական ամբուլատորիայի շենքը, մասամբ՝ գյուղապետարանի շենքը: Խաշթառակի համար հիմնահարց է մնում խմելու ջրամատակարարման վիճակը: Գյուղապետն ասաց, որ խնդիրը կարելի լուծել գյուղից վերեւ գտնվող, դեռեւս 1980-ական թվականերին կառուցված խմելու ջրամբարները նորոգելու եւ Լուսահովիտ-Խաշթառակ խմելու ջրագծի խողովակաշարի տրամագիծը մեծացնելու միջոցով: Նշենք, որ խորհրդային տարիներին կառուցված Խաշթառակի մշակույթի տունը գտնվում է կիսավեր վիճակում:

Հայկ Քամալյանն ասաց, որ գյուղից ներկայումս զանգվածային արտագաղթ չկա, միայն մի տղամարդ, որ տարիներ շարունակ աշխատում էր Մոսկվայում, տարվա մեջ մեկ ամիս լինում Խաշթառակում, այժմ ընտանիքով հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաքում: Գյուղի բնակիչների մի խումբ էլ սեզոնային աշխատանքի՝ «խոպան» է մեկնել Ռուսաստան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930