Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության հայտարարությունը

Հունիս 28,2013 10:45

Երևան, 28 հունիսի 2013 թվական – Հայաստանի վերաքննիչ դատարանը 2013 թ. ապրիլ 5-ի որոշմամբ բեկանել է Երևան քաղաքի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը` ԱՐՄԵՆԱԼ գործարանի սառը գլանման աշխատակիցներին վնասակարության համար հավելավճար հատկացնելու մասին` որպես անհիմն և սխալ: Հայաստանի գերագույն դատական ատյանը` ՀՀ Վճռաբեկ դատարանը, չի ընդունել բողոքը, որը բանվորների անունից ներկայացրել է “Լև գրուպ” իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը` որպես իրավական հիմնավորումից զուրկ (ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը սույն թվականի մայիս 29-ի): Վճռաբեկ դատարանն իր վճռի 2-րդ կետով ամրագրեց, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իր կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

Սակայն պրն. Լ.Բաղդասարյանը չի ընդունել բարձր դատական ատյանների որոշումները և առանց էական փաստարկների շարունակում է ստահոդ հայտարարությունների տարածումը ԱՐՄԵՆԱԼ գործարանի և ՌՈՒՍԱԼ ընկերության հասցեին` ճգնելով դրանց հաղորդել կեղծ սոցիալական ուղղվածություն:

Լ.Բաղդասարյանի այս ակտիվության առիթով, որն ուղղված է դատական ատյանների օրինական որոշումների դեմ, ԱՐՄԵՆԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարում է հետևյալը.

Լ.Բաղդասարյանի հայտարարությունը ԱՐՄԵՆԱԼ Աֆրիկայից աշխատակիցներ հրավիրելու գործարանի ղեկավարության մտադրության վերաբերյալ բացարձակ կեղծիք է և հորինվածք:
Գործարանի տնօրինությունը երբևէ չի սպառնացել բողոքող բանվորներից որևէ մեկին աշխատանքից հեռացմամբ կամ որևէ այլ վարչական ճնշմամբ:
ԱՐՄԵՆԱԼ գործարանը Հայաստանի ամենաարդյունավետ արտադրողներից և արտահանողներից է` ռուսաստանյան սեփականության ներքո, որն անմիջաբար ապահովում է երաշխավորված աշխատանք, բարձր աշխատավարձ, սոցիալական արտոնություններ 700 հայաստանյան ընտանիքի, բացի այդ նաև հարյուրից ավելի աշխատակիցների, որոնք ներգրավված են տեղական գործընկեր կազմակերպություններում: Գործարանը լիովին և աներկբա հետևում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930