Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի մարդ է երկրի համար». մարզպետները՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Հուլիս 01,2013 22:16

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ինչպես ինքն է ասում,  իր գործընկեր, ընկեր Սուրիկ Խաչատրյանի մասին միայն դրական կարող է արտահայտվել, բայց այժմ անգամ իր դրական կարծիքն արտահայտելուց է հրաժարվում:

«Հիմա նախաքննության այս ընթացքում, կներեք, ոչ մի բան չեմ ասի: Եթե ասեմ, միայն դրական բաներ եմ ասելու, իսկ իմաստը չեմ տեսնում, անպայման շահարկվելու է, որին առիթ չեմ ուզում տալ»,- Aravot.am-ին ասաց պարոն Շահգալդյանը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ չցանկացավ իր դրական գնահատականներն ասել, միայն սահմանափակվեց. «Հրաշալի մարդ է երկրի համար, Արցախյան ազատամարտին մասնակցել է, հրաշալի անձնավորություն է: Այլ բան չեմ կարող ասել: Ես ասացի, մնացածը վերջացնենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    «Հրաշալի մարդ է երկրի համար,… մնացածը / մաչդ, մուրդ գնդակահարելն ինչ՞ է որ / վերջացնենք»:

  2. Պարզապես մարդ says:

    Այ քեզ կենդանաբանական այգի….
    Այ քեզ բաաաաաաանննն…
    Այ քեզ ազգ….
    Սրանք հաստատ այլմոլորակայիիններ կլինեն, ուրիշ բան դժվար կլինի սրանց մասին ասել…

  3. Armine G says:

    Բոլոր այն մարդիկ ներառյալ Կովալն ու Սերժիկը, որոնք Լիսկային համարում են հրաշալի մարդ, իրենք նույնպես արյունոտ ձեռքերով հանցաքործ են:

  4. Maxim says:

    Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031