Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը կադրերի ռեզերվ գցեց Սուքիաս Ավետիսյանի եղբորը

Հուլիս 01,2013 23:16
Vladimir gasparyan

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր կառուցվածքային փոփոխություններ կատարել Գյումրու ոստիկանությունում, ինչպես նաեւ Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում:

Այսօրվանից սկսվել են այդ փոխոխությունները: Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, ոստիկանապետը Գյումրու ոստիկանության բաժիններից մեկի պետ է նշանակել Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանին, վերջինս պաշտոնն էլ հանձնել է Անի թաղամասի ոստիկանապետ Հարություն Ադամյանին: Ի դեպ, այդ թաղամասի ոստիկանությունը այլեւս լուծարված է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու տարբեր թաղերում գոյություն ունեցող ոստիկանության բաժանմունքները միավորվելու են երկու տեղ, դրանցից մեկը գործելու է հենց Գյումրու ոստիկանության նորակառույց շենքում, մյուսը` ժամանակավորապես կայարանի ոստիկանության շենքում, մինչեւ որ կորոշվի նորաստեղծ բաժանմունքի տեղը: Կան խոսակցություններ, որ մարզային հիվանդանոցի այլեւս չօգտագործվող շենքից մի հատված կհանձնեն կայարանում գործող ոստիկանությանը:

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է նաեւ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Սուքիասյանին` նրան գցելով կադրային ռեզերվ: Հիշեցնենք, որ նա ստաժավոր ոստիկան է, Գյումրիից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031