Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցեր էին քննարկում Սուրիկ Խաչատրյանն ու Արմեն Ղուլարյանը

Հուլիս 02,2013 20:32

Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երեւանում հանդիպել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

Ականատեսների փոխանցմամբ` նախկին եւ ներկա մարզպետների հանդիպումը եղել է աշխատանքային ժամին` ժամը 16-ի սահմաններում: Հանդիպումը եղել է Արմենիա-Մարիոթ հյուրանոցի բացօթյա սրճարանում: Նրանցից երկու սեղան այն կողմ նստած են եղել հինգ ոստիկան եւ դատախազության մեկ աշխատակից:

Այսօր Aravot.am-ը փորձեց Տավուշի մարզպետից ճշտել` ի՞ նչ անհետաձգելի հարցեր կային, որ անհրաժեշտություն էր առաջացել աշխատանքային ժամին հանդիպել Սուրիկ Խաչատրյանին: Մեր հարցին` համապատասխանո՞ւմ է արդյոք, տեղեկությունը, որ երեկ ինքն ու Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են, պարոն Ղուլարյանը հարցով պատասխանեց, թե՝ դա իմ  ի՞ նչ խնդիրն է:

Նա, սակայն, այլ հարցերի կամ պարզաբանումների չսպասեց: «Էդ անձնական հարցերի մեջ ինչի՞ եք մտնում»,- ասաց, ապա ցտեսություն ասելուց հետո անջատեց լսափողը:

 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երկիրը քայլ առ քայլ գլորվում է՝ սատանայի գիրկը:

  2. Armine G says:

    Իսկ ժողովուրդը դեռ ոչինչ չի անում: Ինչո՞ւ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031