Լրահոս
Օրվա լրահոսը

Twitter-ից մինչ Microsoft. Շաբաթվա նորությունները

Հուլիս 07,2013 20:15

Twitter-ը պատրաստվում է օգտատերերին ցուցադրել այն բրենդների գովազդները, որոնց նկատմամբ նրանք հետաքրքրություն են դրսևորել՝ այցելելով այդ ընկերությունների կայքեր և բաժանորդագրվելով նրանց, այս մասին գրել է lenta.ru-ն:

Twitter-ը վստահեցնում է, որ ոչ մի հավելյալ տեղեկատվություն իր բաժանորդների մասին չի տրամադրի գովազդատուներին: Այս քայլն ուղղված է գովազդի արդյունավետության բարձրացմանը:

Նորույթ Odnoklassniki-ից օգտվողների համար. սոցցանցը օրեր առաջ փորձարկել է անգլիալեզու տարբերակը, այս մասին սոցցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը հայտնել է lenta.ru-ին: Լապուկի խոսքով՝ ավելի վաղ «Օդնոկլասնիկի»-ն անգլերեն էր դարձրել կայքի բջջային վարկածը, իսկ հուլիսի 4-ից՝ բրաուզերայինը:

Ինչպես հայտարարել է ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը, ամեն օր կայք է այցելում ավելի քան 3 մլն արտասահմանցի, ինչը կազմում է կայքի ընդհանուր լսարանի 7.6 տոկոսը:

Odnoklassniki-ն և Vkontakte–ն աշխարհի առաջատար սոցցանցերի տասնյակում են: Digit.ru-ի  փոխանցմամբ, այս մասին  վկայում  են сomScore վերլուծական ընկերության անցկացրած հետազտության արդյունքները:

Հետազոտությունում հաշվի են առնվել 100 սոցիալական ռեսուրսների տվյալները: Vkontakte-ն թոփ տասնյակում զբաղեցնում է 9-րդ տեղը (մայիսին 79.4 մլն այցելություն), ինչը կազմում է սոցցանցերի համաշխարհային լսարանի 5 տոկոսը, իսկ Odnoklassniki-ն՝ 10-րդ տեղում է՝ 65.3 մլն լսարանով (4.2 %):

Microsoft սմարթֆոնները կորոշեն տիրոջ տրամադրությունը: Կորպորացիան աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ կտա սմարթֆոնին ավտոմատ կերպով որոշել օգտատիրոջ տրամադրությունն ու այդ տեղեկությունը սոցցանցեր ուղարկել, այս մասին հայտնել է ExtremeTech-ը: Microsoft-ի նոր տեխնոլոգիան ստացել է Moodscope աշխատանքային անվանումը: Այն իրենից ներկայացնում է սմարթֆոնի հավելված և օգտատիրոջ տրամադրությունը որոշում է դիտարկիչի պատմությամբ, նամակագրություններով, զանգերով, այս կամ այն հավելվածներով:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031