Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Արագ արձագանք «Առավոտին»

Հուլիս 26,2013 14:11 Share

«Առավոտ» օրաթերթի երեկվա համարում գրել էինք , որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանի դիմացի բեմի լուսավորության համակարգը օրը ցերեկով «տժժան» արեւի պայմաններում չի անջատվում արդեն երկու շաբաթ: Պայծառ արեւի տակ ոչ պակաս պայծառ վառվում է 30 (երեսուն) լամպ: Նաեւ նկատել էինք, որ հոսանքի մեջ եւ ընդհանրապես չտնտեսող քաղաքապետարանը կարող է ուղեվարձը 150 դրամ չդարձնել, եթե տնտեսող լինի:

Մեր հրապարակումից հետո լույսերն անջատել են: Հաճելի է, որ գրածդ տեղ է հասել: Այնքան եմ ուզում, որ այլ բողոքներ էլ տեղ հասնեն, օրինակ՝ 150 դրամ ուղեվարձի դեմ բողոքը:

Ա. Զ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել