Լրահոս
Օրվա լրահոսը

Ի նշան բողոքի՝ հրաժարական են տալիս

Հուլիս 29,2013 12:44 Share

Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ  աշխատակազմը որոշել է հրաժարվել աշխատանքից՝ ի նշան ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման: Այս պահին գյուղապետարանի աշխատակիցները նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանին են պատրաստվում ներկայացնել իրենց հրաժարականի դիմումները:

«Մոտ չորս ամիս  անցել է մեր գյուղապետի սպանությունից, եւ դեռ գործի բացահայտման ուղղությամբ ոչ մի ակներեւ աշխատանքներ չենք նկատում:Այս քայլով փորձում ենք առաջին քայլը անել եւ պահանջատերը լինել գործի բացահայտմանը»,- ասաց գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susan says:

    իրՙենց ձեռք չի տալիս, որ բացահայտեն, կամ էլ գիտեն, չեն ասում(որն ավելի հավանական է)ՙՙ երբ իրենց շահերից է բխում, իսկույն բացահայտում են.

Պատասխանել