Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 38 ընտրատարածքում այսօր առաջադրվողներ չեն եղել

Օգոստոս 05,2013 21:45

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում այսօրվանից մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը:  Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից՝ այսօր առաջադրվողներ չեն եղել:

Տեղեկացնենք, որ պատգամավորի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչեւ օգոստոսի 15-ն է: Այս պահին  պատգամավորի թեկնածուների հստակ անուններ տարածաշրջաններում դեռ չեն շրջանառվում: Ինչպես մեզ տեղեկացրել էր Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգությունը» մտադրություն ունի թիվ 38 ընտրատարածքում առաջադրելու պատգամավորի իր թեկնածուին, սակայն որեւէ անուն դեռ հստակեցված չէ: Վերջինս դեմ չէր նաեւ իր առաջադրմանը:

Ոչ մի անուն չի հրապարակել նաեւ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Դաշնակցության տարածքային կառույցից միայն փոխանցել էին, որ կուսակցությունն ինչ-որ ձեւով մասնակցություն կունենա առաջիկա ընտրություններին՝ կա՛մ իրենց կուսակցությունից թեկնածու առաջադրելով, կա՛մ որեւէ մեկ այլ թեկնածուի սատարելով:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀԿ-ից վերջերս շրջանառվում էր նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի անունը,  իսկ մինչ այժմ  ՀՀԿ-ն ոչ մեկի անունը չի հայտարարել պաշտոնապես:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակվել են սեպտեմբերի 29-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031