Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Ես իմ կարծիքն ինչո՞ւ պետք է ասեմ»

Օգոստոս 08,2013 10:52 Share

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանի հարցազրույցից:

Պարոն Մնացականյան, ՌԴ իշխանությունները որոշել են ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ մեթոդներով պայքարել։ Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր՝ այս իրավիճակում Ձեզ չի՞ մտահոգում հայ միգրանտների ճակատագիրը։ Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ այս խնդիրը հարթելու համար։

– Ուրեմն դա կարող եք արտաքին գործերի նախարարությունից ճշտել, ես իմ կարծիքն ինչո՞ւ պետք է ասեմ։

Որպես ՀՀԿ անդամ, որպես իշխանության ներկայացուցիչ

– Ես ինֆորմացիա չունեմ դրա մասին ու չեմ կարող կարծիք արտահայտել դրա վերաբերյալ։ Եթե նման բան կա, դա շատ վատ բան ա, բայց առայժմ ես բան չեմ կարող ասել։

Այսինքն՝ տեղյա՞կ չեք, թե ինչպես են ՌԴում վարվում հայ միգրանտների հետ։

– Դե տեղյակը տեղյակ եմ մամուլից ինչ-որ չափով, բայց թե կոնկրետ ինչ է կատարվում, դա պետք է խորքային ուսումնասիրել ու նոր կարծիքներ հայտնել։ Օդի մեջ կարծիքներ արտահայտելը սխալ է։

ԱԳՆն եւս որեւէ քայլ չի ձեռնարկում

– Դե ես ի՞նչ անեմ, դիմե՛ք իրենց, թող անեն։

Բայց Դուք էլ իշխող կուսակցության ներկայացուցիչ եք, ինչո՞ւ Դուք որեւէ քայլ չեք փորձում ձեռնարկել այդ ուղղությամբ։

– Այսինքն՝ եթե քայլ ձեռնարկելու խնդիր կա, ուրեմն կքննարկվի կուսակցությունում, կուսակցության ամեն անդամ ինքնագլուխ հո չի՞ կարող քայլ ձեռնարկել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Մնացական, դու, որպես ԱԺ-ի պատգամավոր, ՊԱՐՏԱՎՈՐ ես քո մի բուռ ազգի ցավերն ու դարդերը իմանաս, ոչ պակաս, քան ԱԳՆ-ը! Երկրորդ, որպես պատգամավոր, ՊԱՐՏԱՎՈՐ ես քո կարծիքը կազմել ու հայտնել քո ընտրողներին, և երրորդ` դու կոմունիստական կուսակցության անդամ ես, որ վախենում ես, թե հանկարծ քո անձնական կարծիքը կտարբերվի քո “կուսակցության” կարծիքից?`

    Դու ոչ թե պատգամավոր ես, այլ քուչում պպզող “սեմուշկա չրթող”!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031