Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոս 12,2013 13:02

«Կրթությունը, գիտելիքը, որը Հայաստան են բերում երիտասարդները, միայն դա է լուսավորը: Այո երիտասարդները կարեւոր են, այստեղից մեկնում են ամենաակտիվ, պոտենցիալ ունեցող մարդիկ, ովքեր լուրջ ազդեցություն են ունենում երկրի զարգացման գործում»,-այսօր Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՄԱՀԲ /ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի/ գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այս տարի ողջ աշխարհում այն անցնում է «Երիտասարդների միգրացիա. Առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: Վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով իրաքահայ եւ սիրիահայ փախստական երիտասարդներ.

«Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում, թե մեր երկրի, թե հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության եւ շահագործման ռիսկի առջեւ: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռեւս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների եւ ապրումների մասին»:

Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ծնողների, քույրերի, եղբայրների հետ: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու եւ իրենց կենսապայմանները բարելավելու համար:

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար.

«Մեր հայ երիտասարդներն իրենց պոտենցիալն ու գիտելիքը տալիս են այլ երկրի: Էյնշտեյնը փախստական էր եւ ասել է՝ իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր հետ նոր երկիր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031