Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Նախիջևան սահմանագծում զոհված զինծառայողի դին արդեն Քաջարան են տեղափոխել

Օգոստոս 24,2013 20:48

Վաղը Քաջարան քաղաքում տեղի կունենա օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում՝ Ագարակում, առավոտյան ժամը 11-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհված, ժամկետային զինծառայող Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Պետրոսյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 12-00-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ 2002թ.-ին քաղաքապետ ընտրվելուց հետո, որոշում է կայացրել մարտական գործողությունների կամ մարտական առաջադրանք կատարող անձանց մահվան դեպքում, այդ հերոսների հուղարկավորությունն իրականացնել զոհվածների հուշահամալիրում:

Զոհված զինծառայողը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ավագ հորեղբոր թոռն է՝ հորեղբոր աղջկա տղան: 20-ամյա Նորայրը տան երեխաներից կրտսերն էր:

Նորայրը պետք է զորացրվեր դեկտեմբերի 6-ին, որից հետո ուսումը շարունակեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնտեսագիտական բաժնում:

Քաջարանցիների պատմելով՝ Նորայրը ակտիվ, նախաձեռնող, կիրթ, լավ դաստիարակված անձնավորություն էր, միշտ հասնում էր իրեն օգնության հարցով դիմողներին, սիրված եւ ընդունված էր Քաջարան քաղաքի երիտասարդների եւ տարեցների կողմից:

Նա նաեւ լավ զինծառայող էր եւ մշտապես շնորհակալական նամակներ են ստացվել հրամանատարության կողմից: «Դեպքն իրոք ցնցել է բոլորիս, ողջ համայնքը սգի մեջ է…: Քաջարանի քաղաքապետարանը խորը վշտով ցավակցում է Պետրոսյաններին և Հակոբյաններին, բոլոր քաջարանցիներին ու մարտական ընկերներին սիրելի Նորայրի զոհվելու կապակցությամբ, հայտնում իր զորակցությունը ընտանիքին և մերձավորներին», – իր ցավակցությունը հայտնեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի առավոտյան: Ժամը 11-11:30-ի սահմաններում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերված ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ էլ Նորայր Պետրոսյանը մահացել է, իսկ Արթուր Ասոյանի կյանքը հաջողվել է փրկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031