Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիվան» շրջվել է, 33-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբեր 02,2013 16:54 Share

Մեքենայում ուղեւորներ չեն եղել

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում շրջվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Մհեր Սամվելի Ազատյանը մահացել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ   «շտապ օգնության » մեքենան, երբ  հասել է դեպքի վայր, երիտասարդն արդեն  մահացած է  եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել