Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանը՝ 2014 թվականի ՀՀ երիտասարդության մայրաքաղաք

Սեպտեմբեր 03,2013 18:29

 2014 թվականի Հայաստանի Հանրապետության երիտասարդության մայրաքաղաքը Սիսիանն է։ Այդ մասին այսօր ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարությունում կայացած «Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը։ Քննարկմանը ներկա էին նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչը, մրցույթի կազմկեմիտեն և փորձագիտական հանձնաժողովը, ԶԼՄ ներկայացուցիչներ։

 

Վերոնշյալ մրցույթին հայտ էին ներկայացրել երկու քաղաքներ՝ Արմավիրի մարզի  Էջմիածին և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքները։

Իսկ 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչև 31-ը www.eritasard.am օնլայն պարբերականի կայքէջում տեղի է ունեցել նաև առցանց քվեարկություն։

Քննարկմանը Արսեն Քարամյանը ներկաներին նաև հայտնեց, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականի՝ Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը 705 միավոր է, Սիսիան քաղաքինը՝ 845։ Առցանց քվեարկությամբ Էջմիածին քաղաքը ստացել է 8416, իսկ Սիսիան քաղաքը՝ 9246 ձայն։

«Մրցույթը կայացել է երկու տարբերակով. առաջինը մեկ ամիս շարունակ առցանց քվեարկությունն էր, երբ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Սփյուռքը կարող էր քվեարկել ներկայացված համապատասխան ծրագրերի վերաբերյալ, իսկ երկրորդ տարբերակը հիմնված էր փորձագետների մոնիթորինգների հիման վրա», – ասաց Ա. Քարամյանը և հավելեց, որ մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների կողմից նշված քաղաքներում ուսումնասիրվել են ներկայացված հայտերը, իրականացվել են հանդիպումներ քաղաքապետարանների պատասխանատու անձանց և տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են այցելություններ մշակութային, կրթական, մարզական հաստատություններ, ժամանցի և այլ վայեր։ Եվ այդպիսով փորձագետների ուսումասիրությունների և առցանց քվեարկության արդյունքների հիման վրա 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Սիսիանն է։

Իսկ այն հարցին, թե այս ծրագիրը ընդհանրապես ինչ կարող է տալ հայ երիտասարդերին, Արսեն Քարամյանը նշեց, որ մրցույթը նաև ճանաչողական բնույթ է գրում, և հավելեց, որ հետագայում մարդկային և նյութական ռեսուրսներ ուղղվելու են Սիսիան քաղաքին էլ ավելի բարեկարգելու և զարգացնելու նպատակով։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության ապագան կապվում է երիտասարդների հետ, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդներն էլ ուշադրության կենտրոնում զգան իրենց։ Ա. Հակոբջանյանը հույս հայտնեց, որ մրցույթը կունենա ավանդական բնույթ, և վստահություն հայտնեց, որ բոլորի աջակցությամբ կվերանան բացթողումները և երիտասարդները կինտեգրվեն պետական երիտասարդության քաղաքականության մեջ։ «Հաղթեցին ոչ միայն Սիսիանի, այլ ամբողջ Հայաստանի երիտասարդները»,- խոսքը եզրափակեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ այս մրցույթն ամենամյա է, և յուրաքանչյուր տարի նորանոր քաղաքներ կհամալրեն «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը կրող քաղաքների շարքը։

Դաթո Աբուլաձե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30