Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը

Սեպտեմբեր 10,2013 22:44

«Նվագախումբը շատ երիտասարդ է, սակայն պրոֆեսիոնալ է, որոնց հետ միասին հանդես գալը մեծ երջանկություն է» ,-այսօր այս մասին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասաց դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը` նշելով, որ առաջին անգամ է լինում Երեւանում եւ այս ընթացքում հասցրել է սիրել ու հիանալ քաղաքով:

Այսօր մեկնարկեց  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը: Համերգաշրջանի մեկնարկը երիտասարդական նվագախմբի հետ միասին տվեց դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը:

Վերջիններս միասին հանդես եկան Սերգեյ Սլոնիմսկի «Հրեական ռապսոդիա». կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, ինչպես նաև Չայկովսկի` Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր կատարումներով:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ իր խոսքում նշեց, որ դաշնակահարուհու հետ համագործակցումն առաջին անգամը չէ եւ ցանկություն կա կրկին համագործակցելու. «Այս 13-14 համերգների ընթացքում շատ ունեք միջազգային պայմանավորվածություններ, մենակատարներ, ովքեր կգան Հայաստան և մենք արդեն հրավիրված ենք միջազգային բազմաթիվ հռչակավոր փառատոնների, լինելու է շատ բովանդակալից շրջան»,-ընդգծեց Սմբատյանը:

Ջուլիայի համար վերջինիս հետ աշխատելը շատ հաճելի է: Սիրում եւ բարձր է գնահատում Արամ Խաչատրյանի գործերը. «Ես չեմ կարծում, որ կգտնվի մի այնպիսի մարդ, ով առնչվում է երաժշտության հետ չսիրի կամ չնվագի Խաչատրյան»,-մեկնաբանում է դաշնակահարուհին:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30