Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը Ստեփանակերտում մասնակցել է բժշկական կենտրոնի բացմանը

Սեպտեմբեր 24,2013 18:08

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Ստեփանակերտում մասնակցեց ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց համալիրի բացմանը, որին ներկա էին ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:

Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ կառուցված համալիրում ծավալված են հետևյալ բաժանմունքները` վիրաբուժական (ընդհանուր վիրաբուժական, ՔԿԱ, ուրոլոգիական, ակնաբուժական ենթաբաժանմունքներով), վնասվածքաբանական և միկրովիրաբուժական, ընդհանուր թերապևտիկ (թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական ենթաբաժանմունքներով), վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ինչպես նաև հեմոդիալիզի:

Տեղեկացնենք, որ նախարար Դումանյանը դեռ կենտրոնի կառուցման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, առողջապահության նախարար Զոյա Լազարյանի և բուժհաստատությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումների ընթացքում  քննարկել էր ինչպես ԼՂՀ առողջապահական համակարգի զարգացմանն աջակցելու, այնպես էլ  ԼՂՀ հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքում նախատեսվող բժշկական ծառայություններն ու մասնագիտական կաբինետներն արդյունավետ կառավարման նպատակով առավել օպտիմալ տեղաբաշխման հարցերը։

Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն առաջիկայում ավելի կընդլայնեն փոխհամագործակցությունը ԼՂՀ-ում դեռևս չիրականացվող ծառայությունների կազմակերպման, իսկ իրականացվող բժշկական ծառայությունների` որակի բարձրացման, ֆինանսավորման նոր համակարգի ներդրման և այլ ուղղություններով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30