Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն անուղղակիորեն սկսում է ճանաչել Մաքսային միությունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 14:38

Եվրամիությունը դեռեւս 2008 թվականին Հայաստանին թույլատրեց մոտ 7200 ապրանքատեսակներ արտահանել ԵՄ երկրներ որոշակի արտոնություններով, այսինքն՝ GSP+ համակարգով մոտ 3300 ապրանքատեսակներ զրոյական մաքսատուրքով պետք է արտահանվեր, իսկ մնացածը` ցածր մաքսատուրքով, ասոցացման համաձայնագրի խորը եւ համապարփակ առեւտուրն ունի  2 կողմը եւ ավելի ընդարձակված է, բայց նրա մի մասը մնում է դեռ 2008-ին ներդրված համակարգի սկզբունքները: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, հիշեցնելով, որ երբ դեռ չկար ասոցացման համաձայնագրի գաղափարը, ԵՄ-ն արդեն մեզ թույլատրել էր 2009-11 թվականներին արտոնություններով արտահանում անել:

Ըստ պարոն Մակարյանի, երբ ԵՄ-ն 2010-ին սկսեց ավելի ակտիվ խոսել ասոցացման համաձայնագրի խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին, նա անտեսեց 2007 թվականին Մաքսային միության պայմանագիրը, որը ստորագրվել էր Դուշանբեում 3 երկրների միջեւ. «Այսինքն` ԵՄ-ն, իմ կարծիքով, առանձնապես ուշադրություն չի դարձրել, կամ քաղաքական վրիպում է թույլ տվել Մաքսային միության ստեղծման գաղափարի մասով: Այդ պայմանագրի մեջ հստակ գրված է, որ Մաքսային միության տարածքը ձեւավորվում է Մաքսային միության տարածքներից, այնտեղ գրված չէ, որ տարածքները պետք է իրար հատեն, հարեւան լինեն, կպած լինեն: Գրված է, որ կարող են լինել մաքսային տարածքի մաս որեւէ արհեստական կղզիներ, որոնք գտնվում են այլ վայրերում, սրանով Ռուսաստանն ու 3 երկրները ստորագրելով` չեն սահմանափակել երկրներին, որոնք կարող էին մտնել ՄՄ տարածք»:

Հայաստանը սկզբունքորեն պատրաստ է մյուս 3 երկրների հետ միասին նոյեմբերին ստորագրել ասոցացման պայմանագիրը, բայց պարոն Մակարյանը չի բացառում նաեւ, որ մինչ նոյեմբերն այնպիսի անակնկալներ կարող են լինել, որոնք կխոչընդոտեն ասոցացման համաձայնագրի ստորագրումը, եւ որպես օրինակ գործատուների միության նախագահը բերեց հոկտեմբերին  Վրաստանում նախագահի ընտրությունները, որից հետո գուցեեւ նոր նախագահի ընտրությամբ երկրի կուրսը փոխվի՝ ասենք, դեպի Մաքսային միություն. «Ես այս հարցերն եմ բարձրացնում Եմ դիվանագետներին, Մոլդովան եւ Ուկրաինան եւս խնդիրներ ունեն: Եվ հետո, եթե ԵՄ-ն ինքն է հայտարարում, որ կան ճնշումներ, իսկ մեր երկրի ղեկավարությունը չի ասում, որ կան ճնշումներ, եթե կա, իմ կարծիքով, ապա ինչո՞ւ չգնալ եւ չստորագրել ասոցացման համաձայնագիրը, որպեսզի ճնշումներին դիմակայեն: Եվրոպան ունի իր շահերը` ե’ւ քաղաքական, ե’ւ տնտեսական, ստորագրեն ու  վերջակետ դնեն: Ինձ եվրոպական դիվանագետը հարց տվեց`բա մենք ինչպես հասցնենք 2 ամսում փոփոխենք պայմանագիրը: Ես ասացի`ամբողջ փաթեթը փոփոխել պետք չէ, նախաստորագրման համաձայնագիրը մեկ էջանոց է, այնտեղ համապատասխան կետերի փոփոխություն արեք:

Եվ մի շատ էական կետ կա, որի մասին ոչ ոք չի խոսում. Խոշոր ութնյակը Սանկտ-Պետերբուրգում ստորագրեց արձանագրություններ` տարբեր հարցերի շուրջ, դրանց հիմքում դրվել է 2 կարեւոր հետհղում: 1-ին`ՄՄ ներսում պետք է գործեն ԱՀԿ-ի կանոնները, 2-րդ` ՄՄ ներսում չպետք է լինի երկրների կողմից պրոտեկցիոնիզմ, այսինքն, հավասարապես լինեն հարաբերությունները: Սա հետաքրքիր է նրանով, եթե հաշվի առնենք, թե ովքեր են խոշոր ութնյակի անդամ երկրները: Այդտեղ խոշոր 4 եվրոպական երկրներ են, որոնք եղանակ ստեղծող են: Եթե այդ երկրները ստորագրում են համաձայնագիր ու ասում, որ Մաքսային միությունում ԱՀԿ պայմաններ պետք է գործեն, դա չի՞ նշանակում, որ նրանք անուղղակիորեն սկսում են ճանաչել Մաքսային միությունը: Հետեւաբար, այս բոլորի հանրագումարով, ես հայտարարում եմ, որ ԵՄ-ն կգնա մեզ հետ ասոցացման նախաստորագրման, հիմա տաք են, նեղացած, զայրացած, բայց կստորագրեն»:

Պարոն Մակարյանի հետ զրույցում, ինչպես վստահեցրեց գործատուների միության նախագահը, ռուս դիվանագետն առաջարկել է Արցախի գրավյալ տարածքները տրամադրել Ռուսաստանին, իսկ թե ինչո՞ւ, այս եւ ՄՄ սակագների մասին մանրամասն` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30