Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը նախընտրում է Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը

Հոկտեմբեր 02,2013 15:38 Share

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, պատասխանելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ», գրում է.

«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը և Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն  հաղորդման «Մաքսային միություն» թեմայով բանավեճը, ինչպես նաև կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 համարում իմ հարցազրույցը:

Իսկ վերջնական տեսակետս կարտահայտեմ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո:

ՀՀ ԱԺ պատգամավոր
Սամվել Նիկոյան»:

Պարոն Ս. Նիկոյանի հարցազրույցում և բանավեճում արտահայտած տեսակետներից կարելի է եզրակացնել՝ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031