Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսը 50 մ մխրճվել է անտառում, վարորդը վիրավոր է

Հոկտեմբեր 06,2013 17:30

avtobusi vtarՊատահարի պատճառը, հավանաբար,  կտրուկ ոլորանը եւ թաց ասֆալտն են:

 

vtarՀոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում «Ավարայր» տուրիստական գործակալության ավտոբուսը Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին, Նոյեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ  ոլորանից դուրս է ընկել եւ մոտ  50 մ մխրճվելով ճանապարհամերձ անտառում, բախվել  է մեծ  կաղնու:  Վերջերս թողարկված «Նեոպլան» ֆիրմայի «AM 888 VO 81» պետհամարանիշի   ավտոբուսը զբոսաշրջիկներին Երեւանից տեղափոխել  էր Վրաստանի սահման եւ ետ էր վերադառնում:

Պատահարի  հետեւանքով վարորդը՝ Երեւանի բնակիչ, 23-ամյա Պարգեւ Հայրապետի Պողոսյանը  տեղափոխվեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:  Ավտոբուսի մեջ եղած 2-րդ անձի՝ տուրիստական գործակալության զբոսավարի շորն արյունոտ էր, նրա  ճակատը   ստացած հարվածից կարմրել էր, սակայն նա  հրաժարվեց բժշկական  օգնությունից: Զբոսավարը մեզ  հայտնեց, որ իրեն լավ է  զգում: Դեպքի վայրում աշխատում էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը, ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ   Պարգեւ Պողոսյանը  հետազոտության է ենթարկվում, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական  օգնություն:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031