Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրոն կոչ է անում առատաձեռն կերպով մասնակցել համահայկական դրամահավաքին

Հոկտեմբեր 10,2013 17:07 Share

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:
Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:
Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը: Այս ճանապարհի կառուցումն ամենամեծ երաշխիքն է հանդիսանալու մեր հայրենիքի արեւելյան ազատագրված տարածքների անքակտելի միասնության ապահովման համար: Մեր զավակները իրենց արյամբ ազատագրեցին հայրենիքի այս հատվածը© մենք այդ ճանապարհը կառուցելով պետք է վերջնականորեն ամրագրենք ազատագրումը£
Հերթական առիթն է համայն հայության համար, ցուցադրելու միասնականությունն ու համախմբումը մեր ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին:
Առ այդ, կոչ ենք ուղղում բոլոր ազնիվ հայորդիներին` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին, օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպմանն ու քարոզչությանը:
Արցախի միջազգային ճանաչման գործընթացը իր հաղթական ավարտին կարող է մոտենալ նաեւ նման համախումբ ուժի գործնական ցուցադրության ճանապարհով:
Հաջողության եւ հաղթանակի վստահությամբ£

Հայ Յեղափոխական Դաշնակցության
բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հիշեք նաև Գյումրու 4500 տնակաբնակ կամ ավելի ճիշտ անօդևան ընտանիքների մասին: Հետո ինչ,
    որ Գյումրին նախագահական ընտրություններ կոչվող խեղկատակության ժամանակ ձեռնպահ մնաց:
    Դրանից ի՞նչ փոխվեց, միևնույնն է ինչքան ուզեցին,՝ այնքան էլ խփեցին: Գոնե լրիվ մի դառեք՝ օեկ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031