Լրահոս
Օրվա լրահոսը

НТВ. Մոսկվայում լարվածությունն աճում է. ոստիկանությունը հանգստացնում է բնակիչներին

Հոկտեմբեր 14,2013 21:10

Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Բնակիչները պահանջում են հայտնաբերել հինգշաբթի օրը 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին, որն, ըստ նրանց, ներգաղթյալ է:

«Էն Տե Վե»-ն հաղորդում է, որ թաղամասում ուժեղացվել է ոստիկանության և ՕՄՕՆ-ի հսկողությունը: Իրավապահ մարմինները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի չկրկնվի երեկ տեղի ունեցածը, երբ բողոքի զանգվածային ցույցը վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:
Այսօր Ռուսաստանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Բիրյուլեվոյում միրգ-բանջարեղենի վաճառքի կետը, որի համար տեղացիները բազմիցս բողոքել են: Ըստ Վարկածներից մեկի, ենթադրյալ հանցագործը հենց այդտեղ էր աշխատում: Այժմ վաճառքի կետի դարպասներին փակցված է «փակվել է մաքրման աշխատանքներ կատարելու համար» գրությունը:

«Բիրյուզա» առևտրի կենտրոնը նույնպես փակ է: Ամբողջ օրը տեղի բնակիչները փոքր խմբերով հավաքվում են այդտեղ, որը երեկ ավերել էին: Նրանք ասում են, որ սպասում են, թե երբ հաստատության ղեկավարը կգա իրենց հետ խոսելու: Նրանք բողոքում են տեղական իշխանությունների անգործությունից, ասում են, որ պատրաստ են երկար սպասել, ու եթե հարկ լինի վրաններ կտեղադրեն:

Ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը հերթապահում է առևտրի կենտրոնից փոքր-ինչ հեռու:

Նույն պատկերն է Բիրյուլեվո-Տովարնո է կայարանի մոտ: Ոստիկանությունը փորձում է հանգստացնել բնակիչներին և կարգադրում, որ պահպանեն կարգը: Թաղամասի արևմտյան հատվածում այսօր բավականին հանգիստ է, բայց լարվածություն զգացվում է, իսկ երեկոյան այն աճում է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031