Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

Հոկտեմբեր 16,2013 10:29

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: 

Ողջունելով հյուրերին` Ժերար Կոլոմբը նախ, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ ընթացիկ համաժողովի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է այդ հարաբերությունների կարևորությունը, ապա նկատել, որ երկու երկրների համայնքների միջև հետզհետե ընդլայնվող և ամրապնդվող գործընկերային կապերն իրենց հերթին ապացուցում են, որ Հայաստանը և Ֆրանսիան իրապես շահագրգիռ են երկու երկրների կապերի խորացման հարցում: Երևանի և Լիոնի միջև առկա գործընկերային հարաբերություններն օրինակելի գնահատելով՝ Ժերար Կոլոմբը նաև նկատել է, որ դրանք զարգացման լուրջ հեռանկարներ ունեն և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է երկու քաղաքների միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանն ու Լիոնը համագործակցության զարգացման լուրջ ներուժ ունեն,  և վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս շահագրգիռ է հարաբերությունների էլ ավելի խորացման հարցում: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Ժերար Կոլոմբին Երևանում հյուրընկալելու իր պաշտոնական հրավերը` միասին նշելու երկու քաղաքների բարեկամության 20-ամյակը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031