Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ երեկ Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. զոհերի թիվը դարձավ 2

Հոկտեմբեր 21,2013 12:51

shamshyan.com . Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց են տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031