Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Tert.am.«Արցախի հարցը ներկա ռեժիմի օրոք բարձրաձայնել և ինչ-որ բան ակնկալելն անիմաստ է»

Նոյեմբեր 17,2013 16:42

Tert.am. Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը երկրում այսօր իշխող քաղաքական ռեժիմի օրոք բարձրաձայնելն ու ինչ-որ բան ակնկալելն անիմաստ է:

«Ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, որի դիրքորոշումն Արցախի հարցում շատ հստակ է, այն է` Արցախն այսօրվա փաստացի սահմաններով դե յուրե պետք է միավորվի Հայաստանին: Մենք այսօր էլ, ըստ էության, փաստացի ընդունում ենք, որ մեկ երկրում ենք ապրում, չկա երկու պետություն: Իսկ այդ մասին այսօր բարձրաձայնելն այս ռեժիմի օրոք ես նպատակահարմար չեմ գտնում, ավելի լուրջ գործերով պետք է զբաղվենք, որովհետև այս ռեժիմի օրոք այդպիսի լուրջ հարցեր բարձրաձայնել և առավել ևս ինչ-որ բաներ ակնկալելն անիմաստ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա՝ նկատի ունենալով իրողությունը, որ անցած շաբաթ ԱԺ-ն մերժեց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը:

Ժիրայր Սեֆիլյանը հարցրեց, թե որտեղ է բարձրացվում այդ հարցը, և արդյո՞ք դա Ազգային ժողով է, և հենց ինքն էլ պատասխանեց. «Դա Ազգային ժողով չէ, դա մեծ մասամբ հանցագործների համախումբ է, այդ մարդիկ, որոնք զբաղեցնում են այդ աթոռները, մեր ժողովրդի հետ կապ չունեն, նրանք կտրված են իրականությունից, մեր ժողովրդի իղձերից, նպատակներից, դրանք բոլորը ծառայում են կեղեքող համակարգին: Այդ մարդկանց ամբիոնից այսպիսի լուրջ հարցեր բարձրաձայնելը ես անիմաստ եմ համարում»:

 Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Այն որ մեր Ազգային ժողովը, դա մեծ մասամբ հանցագործների համախումբ է՛չհամաձայնվելը դժվար է։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախին, դա շատ վտանգավոր մոտեցում է։ Պատկերացնելն անգամ դժվար է, թէ ինչպիսի շարունակություն կունենա այդ գործընթացը։ Եկեք անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ՛ աշխարհը մեզ ընդունում է ինչպես ագրեսորի, որը գրավել է ադրբեջանի քսան տոկոսը։ Արցախի միավորումը Հայաստանին, մեր երկու հարևաններին կտա հնարավորություն գործելու։ Իսկ ինչ երաշխիք, որ հզորները այդ թվում “մեծ եղբայրը” կմիջամտեն և կսանձեն Թուրքիայի և ադրբեջանի «օրինական ցանկությանը» ետ վերադարձնելու գրավյալ հողերը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930