Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վճարովի ծառայությունների առումով առաջատարը Շիրակի մարզն է

Նոյեմբեր 27,2013 19:51

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  վարչությունների պետերի մասնակցությամբ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Ներկայացվեցին մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշներն ու առկա խնդիրները։  2013 թվականի 10 ամսվա ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է վճարովի ծառայությունների 32 տոկոս աճ։ Այս ցուցանիշով առաջատարը Շիրակի մարզն է։

«Ավելին` ողջ հանրապետությունում 2010 թվականի 10 մլրդ դրամի համեմատությամբ մինչև տարեվերջ կունենանք վճարովի ծառայություններից առաջացած 31 մլրդ դրամի հոսք։ Սա նշանակում է, որ մեզ հաջողվել է ոլորտում երեք անգամ կրճատել ստվերային դրամաշրջանառությունը։ Խնդիր, որ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ երկար ու լուրջ քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ են ընթանում բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակելու նպատակով։ Արդյունքում մշակվել է կարճաժամկետ միջոցառումների ցանկ։ Մինչև տարեվերջ նախանշվող այս միջոցառումներն իրավական հիմքեր կստեղծեն ծրագրային հետագա քայլերի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին նա տեղեկացրեց, որ 2014-ին պետական պատվերի տեղադրման պայմանագրային պայմաններն ավելի խիստ են լինելու։ Միաժամանակ, բուժհաստատություններում իրականացվելու է մշտադիտարկում։

«Հենց վաղվանից արդեն ձևավորված խմբերն այցելելու են հիվանդանոցներ և, իմ հրամանով հաստատված հարցաթերթիկով առաջնորդվելով, ուսումնասիրելու են պետպատվերով բուժվող հիվանդին ցուցաբերվող  բժշկական օգնությունն ու սպասարկումը` ընդունարանից մինչև դուրս գրում։ Տարեվերջին մշտադիտարկման առաջին փուլի արդյունքների ամփոփումով կհստակեցվեն խնդիրներն ու թիրախները, որոնցից բխող որոշումներ և  աշխատանքներ կտանենք»,-մանրամասնեց նախարարը։

Առաջարկվեց մարզպետարանների առողջապահության  բաժինների աշխատակիցներին ևս ներգրավել մշտադիտարկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականի բյուջեի ուղղվածությունից բխող աշխատանքների կազմակերպման, մարզերում առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների մոտ գրանցված բնակչության թվի ճշգրտման, ծառայությունների օպտիմալացման և այլ հարցեր։

Առանձին քննարկման առարկա դարձավ 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընկերությունների գործադիր տնօրենների կողմից ընկերության զարգացման ծրագիրը չկատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նախարար Դումանյանը պարզաբանեց, որ այդ հարցը ևս ընդգրկվել է Բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ցանկում, ինչը մանրամասն կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930