Գրահրատարակչական ոլորտում ներդրվող ՀԴՄ-ների առիթով ժամանակին «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի մտահոգությունը, թե դրանք կվտանգեն փոքր գրախանութների գոյությունը, այսօր ավելի է սրվել: «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, մոնոպոլ ձեւով խախտելով Սահմանադրությունը, վաճառում է MF 2351 մակնիշի կեղծ ՀԴՄ, մինչդեռ կառավարության որոշմամբ պետք է տեղադրվեր MS 2351»,- «Առավոտին» հավաստիացրեց պարոն Մարտիրոսյանը, կատակով էլ հավելեց, թե MF-MS-ի միջեւ տարբերությունը այնքան է, որքան Արմեն-Արսեն անուններինը:
«Առավոտ» օրաթերթ


















































