Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մեծահարուստ մուրացկանը Գագիկ Ծառուկյանին. «Ես քո թագավոր ջանիդ մեռնիմ, եկե ՞լ ես, դե ինձ օգնի» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2013 17:47

Ինչպես տեղեկացրել ենք  այսօր Գյումրի էր ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս եկել էր իր միջոցներով վերակառուցվող Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում կատարվող շինաշխատանքները ևս մեկ անգամ վերահսկելու ու նաև «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի միջոցառումները կազմակերպած անձանց ու նաև դրանք լուսաբանած ԶԼՄ-ներին թվանշանային հեռուստացույցեր նվիրելու:

Մինչ պարոն Ծառուկյանը կհասներ օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, նրանից շուտ այնտեղ էին հավաքվել սոցիալապես անապահով կանայք, ովքեր ամեն անգամ ԲՀԿ առաջնորդի ժամանելու լուրը լսելուն պես շտապում են նրան ընդառաջ:

Նշենք, որ այսօր Գյումրիում ձմռան ամենացուրտ օրն է, ինչպես ասում են` մարդ իր շանը դուրս չի թողնի, այդուհանդերձ դա չէր խանգարել գյումրեցի տատիկներին հասնել քաղաքի ծայրամաս` պարոն Ծառուկյանից գումար խնդրելու:carukyan_04 carukyan_03 carukyan_02 carukyan_01

carukyan_07 carukyan_05

 

ԲՀԿ առաջնորդին առաջինը դիմավորեցին այս կանայք. նրանցից մեկը համառորեն գումար պահանջեց` բացականչելով. «Ես քո թագավոր ջանին մեռնիմ, էս եկե՞լ ես, դե ինձ օգնի»:

Վերջինիս Գագիկ Ծառուկյանի ճանապարհից փորձում էին հետ դարձնել նրան ուղեկցող Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Քաղաքապետն անգամ նեղվեց` ասելով. «Հերիք եղավ, զզվացրեցիր էլի»: Սակայն համառ տատիկին համոզել չհաջողվեց, նա Գագիկ Ծառուկյանին գրեթե կպած քայլում էր, ու ԲՀԿ առաջնորդին լքեց՝ ծրարով գումարը ստանալուն պես:

Նշենք, որ նա Գյումրիում հայտնի Լիզա տատիկն է, որին գյումրեցիները ճանաչում են որպես մուրացկանությամբ հարստացած անձի, ով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ևս «թագավոր ախպեր» անվանելով ու նրանցից փող վերցնելով` կարողացել է Գյումրու կենտրոնական շուկայում բիզնես հիմնել:

Գագիկ Ծառուկյանի ու Լիզա տատիկի հանդիպման մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է օգնել բոլորին` անկախ ամեն ինչից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031