Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորապես եվրոպամետ լինելով հանդերձ՝ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը». Անրի Ռենո

Դեկտեմբեր 12,2013 19:03

«Մենք մեր առջեւում ունենք իրադարձություններով հագեցած այսպիսի մի ժամանակահատված, որը առնչվում է տարածաշրջանի երկրներին: Բոլորովին վերջերս տեղի ունեցած Վիլնյուսի գագաթաժողովը մի քանի տարի առաջ ձեռնարկված Արեւելյան գործակցության քաղաքականությանը նվիրված համագումարն էր»,- դեկտեմբերի 12-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանը համարում է՝ Վիլնյուսի գագաթաժողովը կարեւոր փուլ էր Հայաստանի համար, քանի որ նա հնարավորություն ունեցավ հանդիպելու Եվրամիությանը եւ առիթ ունեցավ հաստատակամություն հայտնելու նրա հետ հնարավոր բոլոր ձեւաչափերի համագործակցության համար.

«Գագաթաժողովը նախանշում է Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում հեռակա անելիքներ: Նամանավանդ, որ հստակ նախանշված են համագործակցության կոնկրետ ճյուղեր, որը իր մեջ ունի զանազան դրսեւորումներ՝ իրավական համակարգ, արդարադատության համակարգ, մարդու իրավունքների ոլորտում համագործակցություններ, ճյուղային տարբեր ոլորտների դրսեւորումներով համագործակցություն, այլ կերպ ասած՝ բավականին ընդգրկուն դաշտ հեռանկարային բոլոր հնարավորություններով Եվրամիություն-Հայաստան հետագա համագործակցության համար, որը Ֆրանսիան օժանդակում է»:
Անրի Ռենոն գագաթաժողովը հաջողված է համարում, որովհետեւ երկու երկրներ նախաստորագրեցին եվրոպական ասոցացման համաձայնագիրը եւ տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան համատեղ հայտարարությունը, որը, ըստ դեսպանի՝ հանդիսանում է Եվրամիության եւ Հայաստանի հետագա համագործակցության հիմքը:

Դեսպանը անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելուն, համարելով, որ Հայաստանը կատարել է իր որոշումը, եւ դա չի խոչընդոտի Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին.

«Հայաստանը խորապես ներշնչված է Եվրոպայով, նա եվրոպական արժեքներն որդեգրած երկիր է, նա խորապես եվրոպական երկիր է: Բայց խորապես եվրոպամետ լինելով հանդերձ՝ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031