Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային միությանը անդամակցելու որոշումը մարդու իրավունքների տեսանկյունից բացառապես հետ քայլ է»

Դեկտեմբեր 12,2013 21:21

Այսօր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի Եվրոպական կամավորական ծառայության կամավորներ Դանիել Լաաբերը և Փելին Օզմանը Եվրամիության և Եվրասիական միության վերաբերյալ հանրային քննարկում- ներկայացում էին կազմակերպել:

IMG_0049

Ներկայացման հիմնական քննարկման թեման մարդու իրավունքներն ու զարգացումն էր:

«Միջոցառումը նվիրված է Հայաստանի ապագան. Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն թեմային: Թեմայի ընտրությունը կապված էր սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որի համաձայն Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Այդ հայտարարությունը մեծ անակնկալ էր հանրության համար, ինչպես նաեւ մի շարք ՀԿ-ների համար, եւ մենք որոշեցինք, որ կարիք կա այն քննարկելու, եւ որոշեցինք կազմակերպել ներկայացում, որը նվիրված կլինի Հայաստանի ապագան Եվրասիական միության ներքո թե եվրամիության մեջ, դրա ազդեցությանը, դրա արդյունքներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Փելին Օզմանը:

Կամավորների կատարած վերլուծության արդյունքներով պարզվել է, որ Եվրամիության անդամակցության դեպքում Հայաստանի համար սպասվող արդյունքները պարզ ու հստակ են, հակառակ սրան` Եվրասիական միության անդամակացությունը անորոշ արդյունքներով է լի:

«Եվրասիական միության հետ կապված արդյունքները բացասական են, քանի որ եվրասիական միության մեջ ինտեգրված երկրների հետ համեմատած` Հայաստանի օրենսդրությունն ու օրենքներն ավելի բարվոք են, եթե հաշվի առնենք քաղաքական իրավունքները, ազատությունները, այսինքն` անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը պետք է հարմարեցնի, փոփոխի իր օրենսդրությունը, եւ նմանեցնի մյուս անդամ երկրներին, իսկ մյուս դեպքում, եթե Հայաստանը անդամակցեր Եվրամիությանը, ապա անդամ երկրները, որոնց օրենսդրություններն ավելի բարվոք վիճակում են, Հայաստանը պետք է բարեփոխվեր, եւ հարմարվեր այդ օրենսդրությունների հետ»,-ասում է Փելին Օզմանը:

Նա նկատում է, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը մարդու իրավունքների տեսանկյունից բացառապես հետ քայլ է, տնտեսական առումով, սակայն, Հայաստանը կարող է կարճ ժամանակահատվածում զգալ դրական փոփոխություններ:

«Հակառակ սրան` Եվրամիությանն անդամակցելու դեպքում տնտեսական փոփոխությունները Հայաստանի համար զգալի կլինեն ավելի երկար ժամանակահատվածում»,-եզրափակում է Փելին Օզմանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031