Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներ կան․ (Տեսանյութ)

Հունվար 28,2014 17:32

Այս պահին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը եւ «Բանակն իրականում» նախաձեռնության մի շարք անդամներ վիճում են ոստիկանների հետ: Ոստիկանները նրանց  թույլ չեն տալիս կանգնել Ազատության հրապարակում. Սպենդիարյանի անվան ազգային պերայի եւ բալետի թատրոնում Բանակի օրվան նվիրված համերգ է եւ ակցիայի մասնակիցները ցանկանում էին տեսնել համերգի մասնակից պաշտոնյաներին, մասնավորապես՝ պաշտպանության նախարարին եւ ՀՀ նախագահին եւ հիշեցնել իրենց որդիների չբացահայտված գործերի մասին: Բայց տասնյակ ոստիկաններ նրանց ճանապարհը փակել եւ հրելով դուրս են բերել Մաշտոցի պողոտա:

Ազատության հրապարակից քիչ առաջ իր ցուցապաստառներով բերման են ենթարկվել  Վարդգես Գասպարին եւ Արտաշես Սերգոյանը: Վարդգես Գասպարիի ցուցապաստառի վրա բանակում տեղի ունեցող սպանությունների մասին իր բողոքն էր գրված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031