Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Քաղաքական մեծամասնության լռությունը բավականին խոսուն է»

Փետրվար 07,2014 11:50

«Քաղաքական մեծամասնության լռությունը բավականին խոսուն լռություն է: Այդ ընդվզումը կա հասարակության մեջ, քանի որ հանրությանը հետաքրքրող հարցերի մասին է խոսքը »,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը`նկատի ունենալով անցած քառօրյայում քննարկված հարցերը, մասնավորաբար, «գազի հարցով» հանձնաժողովի ստեղծման քննարկումները եւ իշխանության պասիվ մասնակցությունը դրանց:

Բանախոսը փաստեց, որ իշխանություններն այդպես էլ չպատասխանեցին այն հարցերին, թե ինչո՞ւ է գազային համաձայնագրերի դեպքում խախտվել ՀՀ Սահմանադրությունը, Պետական բյուջեի մասին եւ Պետական պարտքի մասին օրենքները:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, ինչպե՞ս է գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով այնուհանդերձ ստեղծվելու է`մեծամասնության նախաձեռնությամբ եւ բոլոր հարցերի պատասխանները տրվելու են, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես քմահաճույք եմ տեսնում այստեղ: Եթե նույն հանձնաժողովն է լինելու, ինչո՞ւ մերժեցին մեր առաջարկը: Բայց պատրաստ ենք աշխատել»: Հակոբյանը, սակայն, կարեւոր է համարում թե ինչ բովանդակություն է ունենալու մեծամասնության ժամանակավոր հանձնաժողովի նախագիծը:

Հարցին`որքանո՞վ են անկեղծ ընդդիմադիր ուժերի ցանկությունները`երկրում իշխանափոխություն անցկացնելու հարցում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իր կարծիքով երկրում կարգուկանոն հաստատելու միակ ճանապարհը`Հայաստանում ամբողջական իշխանափոխությունն է, ամբողջ համակարգի փոփոխությունը: Չորս ոչ իշխանական ուժերն, ըստ նրա, համամիտ են այս գնահատականի հետ, միայն իշխանությունն է ասում՝ մենք կառուցում ենք ապահով Հայաստան: Նա վստահ է՝ չորս իշխանական ուժերին կիմանան նաև ոչ խորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, և այդ դեպքում իշխանափոխությունը հնարավոր կլինի:

Ճշտող հարցին`գործընկերների անկեղծության չափաբաժնի մասով, ասաց. «Չորսը ներկա կլինեն`կհարցնեք, ես չեմ ուզում ասել: Մենք պատրաստ ենք լայն կոնսոլիդացիայի: «Ժառանգությունն» անում է ամեն ինչ, որ այդ կոնսոլիդացիան կայանա, օրակարգում չի դրվի այնպիսի հարց, որը կարող է տարաձայնությունների տեղիք լինել այս չորս ուժերի միջեւ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև ՀՀ քաղաքացիներին կոչ արեց դիմել դատարաններ՝ եթե առանց նրանց իմացության աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային վճարներ կպահվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728