Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Մարտ 18,2014 14:15

Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրության և իրավական ակտերի մշակման ու բարելավման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման ոլորտներում: Նախատեսվում է գիտամեթոդական խորհուրդների համագործակցություն, հնագիտական պեղումների, հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում, աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխայցելությունների կազմակերպման ուղղություններով:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31