Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին զայրացրել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դիտարկումները ազատամարտիկների մասին

Ապրիլ 07,2014 20:44

«Նախ եւ առաջ թող կարգապահությունը պահի սահմանամերձ գոտիներում, որ շաբաթը մեկ զոհված երեխեք չգան եւ ուշադրություն դարձնի միջին եւ ցածր սպայական կազմի ներկայացուցիչներին, հետո նոր անդրադառնա Վոլոդյա Ավետիսյանին: Ինչ է նշանակում՝ իրապես ազատամարտիկը նա է, որ սպայական կազմում տեղ  է գտել, ես եմ ճարտարապետ եմ ու բանակի հետ որեւէ կապ չեմ ուզել ունենալ, բայց 1988 թվականից վազելով հասել եմ Արցախ, սա ի՞նչ է նշանակում՝ կամավորականը ազատամարտիկ չէ՞, թե՞ լումա չունի, այսինքն` պարտադիր աֆիցեր պետք է դառնար ու այսօր նախարարի հրամանատարության տակ լինե՞ր: Ցավում եմ, որ մեր պաշտպանության նախարարը պետական մտածելակերպ չի կարողացել ձեռք բերել, նա պետական համակարգի ներկայացուցիչ է, որը պետք է պետական,  բարոյահոգեբանական մթնոլորտի մասին մտածեր»,-ասաց պարոն Սարուխանյանը:

Անդրադառնալով նախարարի կոչին՝ մի հերոսացրեք Վոլոդյա Ավետիսյանին, ասաց. «Մենք չենք հերոսացնում, ասենք թե սովորական զինվոր է եղել, չնայած գիտենք, որ Լեոնիդ Ազգալդյանի տեղակալն է եղել ու գիտենք թե Ագալդյանն իր ջոկատի հետ ինչ ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում: Վոլոդյան կազմակերպել է Վարդենիսի ջոկատը եւ  Քարվաճառի ազատագրման առաջին դերակատարությունն ունեցողներից մեկն է: Եթե Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ տարանջատումներ է մտցնում մեր ու իր կամակատարների միջեւ, Սեյրան Օհանյանը այսօր հստակ Սերժ Սարգսյանի հրահանգավորված պառակտումն է առաջ տանում»:

Պարոն Սարուխանյանի խոսքով, ինքը Արցախյան ազատամարտում ոչ հրամանատար է եղել, ոչ էլ զանգից զանգ մասնակցել է, բայց. «Իմ չափով եմ ունեցել իմ մասնակցությունը, հիմա ի՞նչ ձայներս կտրենք ու վեր ընկնե՞նք: Այն ազատամարտիկը, որը կամավոր ու սրտի տրոփյունով գնացել է սահման, հարգանքի է արժանի, ոչ թե շատերի նման, որոնց փողոցից բռնում տանում էին եռամսյակ ու չգիտենք՝ էնտեղ օգնում, թե խանգարում էին: Չնայած նրանց էլ երախտագիտությունս եմ հայտնում»:

Պարոն Սարուխանյանը նախարարի ակնարկած  «հակահիգիենիկ» տեսքով որոշ ներկայացուցիչներին անդրադառնալով, ասաց.«Թե ովքեր են այդ որոշ մարդիկ, այդ հարցի պատասխանը կառավարության անդամները պետք է տան:Առաջին հերթին իր կառավարության անդամների մասին է ասել, եթե նա ասում է լավագույնները ՊՆ կազմում են, նշանակում է այլ գործով զբաղվողները նրա համար արժեք չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930