Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մինչեւ հաջորդ օրը ներկայացման տպավորության տակ եմ լինում»

Ապրիլ 23,2014 13:22

Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» պիեսը, որը նախորդ դարի 60-70-ականներին մեծ հնչեղության էր արժանացել, այժմ յուրովի է ներկայացվում հայ հանդիսատեսին: Դրամայի գլխավոր կերպարի՝ Ջոյի դերակատարն է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, ով սիրով զրուցեց մեզ հետ:

– Պիեսի բեմադրության աշխատանքների ժամանակ Ձեզ հատկապես ի՞նչը գրավեց:

– Պիեսին ծանոթ չէի նախկինում, մինչեւ ռեժիսոր Գոռ Սարգսյանի բեմադրելը: Երբ իմացա, որ Ջո պետք է խաղամ, կարդացի դրաման ու հենց առաջին հայացքից սիրահարվեցի կերպարին: Իմ կյանքում նման բան երբեւիցե չէր եղել: Միանգամից սկսեցինք աշխատանքները:

– Հոգեբանական առումով Ջոն բավականին ուշագրավ կերպար է. կա՞ն հատկանիշներ, որոնք բնորոշ են նաեւ Ձեր խառնվածքին:

– Առհասարակ, յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս, անկախ քեզանից սկսում ես գտնել նմանություններ: Առաջին անգամ, երբ կարդացի գործը, մտածեցի՝ ինչպես պետք է իրեն վերլուծեմ: Ընդհանրությունները միանշանակ են, քանի որ Ջոն չափազանց զգացմունքային տարիքում է՝ 17-18 տարեկան: Անցումային այդ շրջանում բոլորս էլ փորձում ենք ինքնահաստատվել, սիրահարվում ենք եւ դառնում հուզվող, նյարդային:

– Հանդիսականը պետք է հասկանա ներկայացման գերխնդիրը, ինչը ոչ միշտ է հեշտ…

– Բարդ է… երբեք չգիտես՝ ի՞նչ հանդիսատեսի առաջ ես խաղալու, չգիտես՝ որքանով է գրագետ, զարգացած, արդյոք ներկայացմանը գալուց առաջ գոնե համացանցում փնտրել- կարդացե՞լ է պիեսի կարճ բովանդակությունը: Չէ՞ որ պետք է հասկանա՝ ռեժիսորն ի՞նչ է փոխել, ո՞րն է ասելիքը: Կարեւոր են դերասանի եւ հանդիսատեսի միջև հաղորդակցությունը, արտիստի ճիշտ մոտեցումն իր գործին: Եթե դրանք եղան, ապա ներկայացումը հաջողված կլինի:

shushan-1

– Ինչպե՞ս է կատարվում Ջոյի կերպարից անցումը դեպի Մարիամ:

– Ինձ համար Ջոն նոր հայտնություն էր, ներկայացումից հետո մինչեւ հաջորդ օրը տպավորության տակ եմ լինում: Հատուկ դժվարություններ չկան, փորձում եմ տիրապետել հույզերը կառավարելու վարպետությանը:

– Եթե Դուք լինեիք հեղինակի փոխարեն, ինչպե՞ս կփոխեիք գործողությունների ընթացքը, Ջոյի ճակատագիրն ի՞նչ ուղով կտանեիք:

-Վստահ չեմ կարող ասել, թեեւ բեմադրության մեջ ավարտն այլ է, բայց փոփոխություն կատարելու դեպքում, 18-ամյա աղջիկը, որը դժվարին էտապներ անցավ առանց մոր, հետագա կյանքը կշարունակեր մենակ…

shushan-2

Զրուցեց ՇՈՒՇԱՆ ԻՍՊԻՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Հեղինակի անունը՝ Շեյլա Դիլանի, սեռական հոլովով՝ Շեյլա Դիլանիի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930