Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ուկրաինայի անվտանգության ուժերի ուղղությամբ անջատողականները կրակ են բացել. amerikayidzayn.com

Մայիս 02,2014 19:12

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ուրբաթ օրը երկրի անվտանգության ուժերը մեկնարկել են ռուսաստանամետ ապստամբների դեմ ուղղված գործողություններ, որոնց արդյունքում քաղաքում ծավալվել են մարտեր:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, Սլավյանսկ քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իրականացված գրոհի ընթացքում Ուկրաինայի կառավարական ուժերը հասել են «որոշակի հաջողությունների»՝ Սլավյանսկ քաղաքի սահմաններում գրավելով հսկիչ-անցագրային ինը կետ:

Ավակովի համաձայն, ռուսաստանամետ զինյալների դեմ ուղղված գործողություններում մասնակցում են երկրի ներքին գործերի նախարարության և զինված ուժերի ստորաբաժանումները:

«Ուկրաինայի անվտանգության ուժերի ուղղությամբ անջատողականները կրակ են բացել՝ ծանր սպառազինության, այդ թվում՝ զենիթային շարժական համակարգերի կիրառմամբ: Զոհվել է մեկ օդաչու, կան տուժածներ», – ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Ավակովը նշել է նաև, որ մոտակա ժամանակներում ռուսաստանամետ զինյալների դեմ իրականացվող հատուկ գործողությունների շրջանում կդադարեցվի երկաթուղային հաղորդակցությունը, Սլավյանսկում խիստ սահմանափակվել է երթևեկությունը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հորդորել է Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների բնակիչներին դուրս չգալ փողոցներ և հեռու մնալ պատուհաններից:

Սլավյանսկի ռուսաստանամետ անջատողականների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նրանց հաջողվել էր տապալել Ուկրաինայի զինված ուժերի երեք ուղղաթիռ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031