Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում

Մայիս 06,2014 11:51

Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած հայ վաճառականները:

Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյա եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ, տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին:

Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտիագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած բարերարներ Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին:

Ուխտագնացության խորագրով անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031