Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՄ-ի անդամ չպետք է լինի մեր երկիրը». Արմեն Հովհաննիսյան (Ֆոտոշարք)

Մայիս 06,2014 18:50

«Հայազն» կուսակցությունն այսօր` մայիսի 6-ին մեկնարկեց ստորագրահավաք` ընդդեմ եւ´ Մաքսային միությանը անդամակցելուն, եւ´ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուն:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքը ոչ թե սոցիոլոգիական հարցում է կամ բողոքելու ձեւ, այլ մարդկանց տեղեկացնելու միջոց, որ կա կազմակերպված ուժ, որը պայքարում է Հայաստանի ինքնիշխանության համար:10174920_646885545392083_6710107181347324450_n

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը լինի ինքնիշխան: Մենք չենք համարում, որ Հայաստանը հիմա ինքնիշխան է: Իսկ եթե դրսի ուժ միացավ, մենք ի՞նչ պիտի անենք, պիտի պարտիզանություն անենք Սյունիքի անտառներում` պարտիզանական ջոկատներ կազմելով, սակայն հնարավոր է, որ դա էլ չօգնի:  Դրա համար մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է միանա որեւէ վերպետական կառույցի, պետք չի մեր կամքը մեկընդմիշտ կամ երկարաժամկետ պատմական կտրվածքով հանձնել մեկին: Մենք դաշնակից էլ պետք է ունենանք, կնքենք երկկողմանի պայմանագրեր, բայց մեկ է` որոշման իրավունքը կմնա մերը: Մենք դեմ ենք ոչ թե այդ երկրների հետ համագործակցությանը, այլ դեմ ենք, որ մեր որոշման իրավունքը հանձնվի որեւէ մեկին»:

Արմեն Հովհաննիսյանը արտահայտեց այն կարծիքը, որ Մաքսային միությանը անդամակցելը կբերի նրան, որ Ռուսաստանին կից կձեւավորվեն որոշակի գոյացություններ, որոնք զրկված կլինեն քաղաքական կամքից եւ իրենց սեփական քայլերը որոշելու ցանկացած հնարավորությունից. «Լավագույն դեպքում մենք կարող ենք որոշել, թե  փողոցում զեբրաները ինչ գույն ներկել, բայց կարող է դա էլ ստանդարտացնեն»: Իսկ Եվրաասոցացումը, նրա կարծիքով, գրեթե նույնն է պարզապես շատերը հիացած են մարդկանց բարձր կենսամակարդակով: «Երկուսն էլ սկզբունքորեն նույնն են: Քո որոշումները ընդունելու կարողությունը կամավոր համարյա մեկընդմիշտ հանձնում ես մեկ այլ ուժի:

«Հայազն» կուսակցության վարչության  մեկ այլ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց. «Ազգային պետությունների ճակատագիրը միմիայն չեզոքության պահպանման մեջ է: Սակայն հատկապես իշխանությունը եւ դրսից ղեկավարվող ընդդիմությունը մեր հասարակությանը մթության մեջ են պահում: Այսինքն, ներկայացնում են այնպիսի գույներով, որ  կամ մեկը,  կամ մյուսը պետք է ընտրենք, եւ առանց դրանց մենք ճակատագիր չունենք, սակայն «Հայազնը», քանի որ Հայաստանում միակ, շեշտում եմ, միակ չեզոք եւ արտերկրից չֆինանսավորվող կազմակերպությունն է, մենք ազատորեն արտահայտում ենք այն սկզբունքը  (չեզոքության սկզբունքը), որով շարժվում են աշխարհի հզոր  զարգացած պետությունները»:10251991_646881448725826_8894933727573355739_n10269621_646881355392502_5311763494550520936_n

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկյան ելույթին, որի ժամանակ նա ասել էր, թե «հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը այլեւս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին», Արմեն Հովհաննիսյանը ասաց. «Նրա համար միգուցե անշրջելի է, բայց մեզ համար անշրջելի չէ:  Մենք երբեք չենք համակերպվի: ՄՄ-ի անդամ չպետք է լինի մեր երկիրը, եթե եղավ, պայքարելու ենք ինչպես օկուպացիոն վարչակարգի դեմ: Նույնը` Եվրամիության դեպքում: Մենք ուզում ենք, որ մենք եւ մեր սերունդները ապրեն ինքնիշխան Հայաստանում, եւ դրա համար բավական շատ արյուն է արդեն թափվել: Չէի ուզի,  բայց, եթե պետք է, էլի կթափվի»:

 

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Hayk says:

    Տղա ջան, մի բաժակ սառը ջուր խմիր ու հանգստացիր: Գնա ֆուտբոլ խաղա, հավատա, արյուն թափելուց շատ ավելի լավ է: Որ դու էլ դառնաս Լևոնի տարիքին, կհասկանաս, որ քո համար էր ասում:

  2. Garegin says:

    Հարգարժան Հայկ հավանաբար սառը ջուրն ու իրենց բակում ֆուտբոլ խաղալը հանգստանալու համար բավարար չէ այդ մտամոլոր երիտասարդների համար: Եթե պատրաստ են արյուն թափելու, ապա լավ կլինի պայմանագրային հիմունքներով զորակոչեն բանակ ու ուղարկվեն ՀՀ սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր, գոնե մեկ տարով, որտեղ հաստատ կարող են իրենց արյունը թափելու պատրաստակամությունը ստուգել, եթե իհարկե պահը գա, չնայած այդ տեսակը միշտ պատրաստ է ամեն ինչ անել ուրիշի արյան հաշվին:

  3. Հարգելի հայ ժողովուրդի ներկայացուցիչհեր ազատության հրապարակում հավաքված մարդիկ միթե մինչև հիմա չեք պատկերացնում թե ամերիկան և թե եվրոպանինչ են ուզում Ուկրաինաից Հայաստանից; Ասեք խնդրեմ -եվրոպայում քանի պետություն կա ևքանիսն են ցեղասպանությունը ճանաչել կամ 15թվին մեծ բրիտանիան ,գերմանիան և այլն, իսկ այժու ինչ ենկ սովորում եվրոպաից նույն սեռի մարդիկ իրար հետ ամուսնանալ, հրապարակում կանգնել ժամերով համբույրվել իսկ ամերիկատ -հայերիս թուրքի լծի տակ դնի ;Դուք կարող եք ասել մենք ինչով ենք արավել բելառուսներից կազախներից, իսկ Դուք Արցախի մասին ինչ կասեք մենք ստիպված կլինենք ռեֆերենդում անենք մայր Հայաստանից հրաժարվենք միանանկ ռուս եխբայրներին ;

  4. իսկ այրուն թափելու տեղը հարգելի ստորագրողներ ՔԵՍԱԲՈՒՄ արեք որ ասենք հայրենասեր մարդիկ եք ;

  5. Я против , что Армения вошла в состав ТС и против евроинтеграции. Я за свободную и независимую Армению !

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031