Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ուրիշներին խեղաթյուրման մեջ մեղադրելու փոխարեն Արմեն Ռուստամյանը եւ Հրայր Թովմասյանը… «Ժողովուրդ»

Մայիս 27,2014 11:03

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, ինչպե՞ս է Թովմասյանին «չաթլախ» անվանած ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատկերացնում իրենց համատեղ աշխատանքը մեկ շենքում, երեկ այս հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասել է. «Իմ ու պարոն Թովմասյանի միջեւ անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել։ Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել՝ մեկնաբանել է։ Դա իրականության խեղաթյուրում է՝ ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել, հետեւաբար, նրան վիրավորելու ցանկություն չէի կարող ունենալ։ Ավելին ասեմ՝ վերջերս ես ու պարոն Թովմասյանը հանդիպել ենք ու մանրամասն զրուցել այս ամենի մասին։ Կարծում եմ՝ հարցն այլեւս գոյություն չունի, այն փակված է»,- yerkir.am–ին պարզաբանել է Ռուստամյանը։

Իհարկե լավ է, որ այդ տհաճ հարցն արդեն փակված է, սակայն անհասկանալի է, թե իրականության ինչ խեղաթյուրման, կամ ինչ կամայական մեկնաբանության մասին է խոսում Արմեն Ռուստամյանը։ Ի վերջո՝ թե՛ Հրայր Թովմասյանի՝ «ղալաթ են արել»-ը, թե՛ Ա. Ռուստամյանի՝ «չաթլախ»- ը ասվել են հրապարակավ՝ Ազգային ժողովում, եւ այդ ամենի տեսագրությունները հասանելի են բոլորին:

… Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ուրիշներին խեղաթյուրման կամ սխալ մեկնաբանությունների մեջ մեղադրելու փոխարեն Արմեն Ռուստամյանը եւ Հրայր Թովմասյանը պարզապես հրապարակավ միմյանց ձեռք սեղմեին՝ ի նշան այն բանի, որ հասկացել են. ԱԺ-ում, եւ, առհասարակ, չի կարելի միմյանց նման «բառամթերքով» դիմել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031