Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մենք չենք առանձնացրել ու չենք առանձնացնում Հայաստանն ու Ղարաբաղը».«Հայկական ժամանակ»

Մայիս 30,2014 11:16

Աստանայում երեկ տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին։

– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Նազարբաեւի
հայտարարությունը։

– Նմանատիպ հայտարարություն էլի էր եղել։ Բայց համենայնդեպս մենք նախապայմանների խնդիր չունենք ու մենք ոչ մի խնդիր չենք դնում։ Իսկ միանալու դեպքում, Ղարաբաղը ինչպես կա դե ֆակտո, այնպես էլ մնալու է։ Կարծում եմ, որ մենք այդ հայտարարությունից դուրս գալու ինչ-որ քայլեր պետք է անենք։

– Իսկ եթե Նազարբաեւի առաջ քաշած պահանջները չկատարենք, հնարավո՞ր է Եվրասիական տնտեսական տարածքին չանդամակցենք։

– Դա մեր ընդհանուր տարածքն է, ու չեմ կարծում, որ այդ հայտարարությունը հիմք կծառայի նման հեռանկարի։ Մենք չենք առանձնացրել ու չենք առանձնացնում Հայաստանն ու Ղարաբաղը։ Ահագին քայլեր են արվել ու արդեն վերջնագծին ենք հասել։ Մենք Ղարաբաղի հետ ոչ մաքսակետ ունենք, ոչ սահման ու չենք էլ պատրաստվում ունենալ։

– Այսինքն, Նազարբաեւի հայտարարությունը ոչ մի ազդեցություն չի՞ կարող ունենալ։

– Մենք սահման չունենք ու չենք էլ ունենալու Ղարաբաղի հետ։ Դա
անընդունելի է։

– Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չարձագանքեց Նազարբաեւի այդ հայտարարությանը։

– Ամեն ինչի չէ, որ պետք է տեղում պատասխանել։

– Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչո՞ւ չարձագանքեց ու չպաշտպանեց Հայաստանի շահերը։

– Ամեն ինչ չէ, որ կլոր սեղանի շուրջ խոսվում է ու պատասխանում են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031