Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համակիրը բողոք է ներկայացրել՝ ընդդեմ իմ շահերը պաշտպանած փաստաբանի. «Հրապարակ»

Հունիս 05,2014 10:46

Արտակ Կարապետյանը երեկ բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի, որը պաշտպանել է ակտիվիստի շահերը։

Արտակ Կարապետյանն այն ՀԱԿ ակտիվիստների թվում էր, ով 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ բախում ունեցավ ոստիկանների հետ, իսկ հետագայում Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց։ Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին։ Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով, ապա 2013թ. հոկտեմբերին համաներմամբ ազատեցին պատժից։

Սակայն մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից, եւ որը պետությունը ետ է վերադարձնում դատական գործընթացից հետո։ Նա վստահեցնում է, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը նաեւ ՀՀՇ վարչության անդամ է։
«Ես այդ գումարը վերցրել էի կնոջս հորից,- պատմում է Արտակը:- Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան փողը ստանալու համար։ Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը։ Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը։ Հետո կնոջս հայրն այլ ճանապարհով ճշտեց, որ գումարը դուրս է գրված բանկից, եւ Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»։

Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց, ի պատասխան, անհասկանալի պատճառաբանություն է ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, եւ այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30