Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հանդիպումները Ֆրանսիայում. Քեմերոնի հետ ձեռք չեն սեղմել ИТАР-ТАСС

Հունիս 06,2014 17:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Դովիլում մեկ ժամ տևած հանդիպումը ամբողջովին նվիրվել է Ուկրաինայի հարցին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Պուտինն ու Մերկելը կենտրոնացել էին ուկրաինական գործերի, ուկրաինական հակամարտության կարգավորման վրա», – ասել է Պեսկովը, որը ներկա էր հունիսի 6-ին կայացած այդ հանդիպմանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցում Բեռլինի և Մոսկվայի անհամաձայնությունները, խոսնակը պատասխանել է. «Զրույցը հենց դրան էր նվիրված»:

Ավելի վաղ, Փարիզում Պուտինը հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

«Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը բավական կառուցողական խոսակցություն են վարել», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ բացի երկկողմ հարաբերություններից, նրանք մանրամասնորեն քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը:

Հունիսի 5-ին Պուտինը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ: Լրագրողները նկատել են, որ հանդիպումը սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմման, սակայն Պեսկովը հայտնել է, որ առաջնորդները հանդիպումից հետո են ձեռք սեղմել: Խոսնակը հայտնել է, որ կողմերը քննարկել են ռուս-բրիտանական երկխոսության թարմացման և Ուկրաինայի հակամարտության հարցերը:

Երկրների ղեկավարները Ֆրանսիայում են գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30